09 05 2021

Հիմա երևի բոլորն են հասկացել, որ իրականում նախագահ Քոչարյանին աջակցելով` մենք մեզ էինք աջակցում․ Արա Վարդանյան

Հիմա երևի բոլորն են հասկացել, որ իրականում նախագահ Քոչարյանին աջակցելով` մենք մեզ էինք աջակցում․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

43 տարեկան մարդ եմ, բայց այսօր Ազատության հրապարակում ազդվեցի։ Ազդվեցի այն ժամանակ, երբ նախագահ Քոչարյանը վանկարկումների ու ծափերի ներքո մուտք գործեց հրապարակ։ Ազդվեցի, քանզի որոշ ժամանակ առաջ շատ քչերն էին հավատում Նախագահի հաղթանակին, իսկ այսօր` այսօր ուղղակի չեն տեսնում այլընտրանք։ Ազդվեցի, քանզի մարդիկ, որոնք ինձ ասում էին, որ վտանգավոր է Նախագահին աջակցելը, այսօր ինձանից բարձր էին վանկարկում` Քոչարյան, Քոչարյան, Քոչարյան....

Նույնիսկ մի պահ համարեցի, որ մենք արդեն իսկ կրել ենք։

Հիմա երևի բոլորն են հասկացել, որ իրականում նախագահին աջակցելով` մենք մեզ էինք աջակցում։ Մենք պայքարում էինք մեր իսկ արժանապատիվ ապրելու իրավունքի համար։ Այո, մեր, ոչ թե նախագահի...

Իսկ նախագահը, կրկին, արդեն 3րդ անգամ, իր վրա է վերցնելու անասելի բեռ` մեր կյանքին կրկին իմաստ տալու, հաղթանակած զգալու և հայ մնալու ծանրագույն առաքելությունը։

Եվ այո, դավաճան իշխանությանը մնաց 42 օր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ